mnews

21 Փետրվարի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լոռու մարզում հոսանքի ու գազի «մարդիկ» նախընտրական պատերազմի մեջ են։ Հոսանքի «մարդիկ» աշխատում են ՀԷՑ բաժնետեր, «Տաշիրի» նախագահ Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի համար, իսկ գազի «մարդիկ»՝ Վահրամ Բաղդասարյանի։

Վերջինիս եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը, Լոռվա գազի գրասենյակի տնօրենն է։ Եվ չնայած, հատկապես Տաշիրում, Կարեն Կարապետյանն անցնելու խնդիր չունի, սակայն նրա կողմնակիցները որոշել են աննախադեպ քվեներով հաղթել բոլորին՝ անգամ սեփական թիմակիցներին։ Արդյունքում լարվել են մարզում առաջադրված ՀՀԿ-ականների հարաբերությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս