14 Փետրվարի, 2017
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ԲՀԿ օդիոզների մի մասն արդեն իսկ ռեյտինգայինի համար ներկայացրել է «թղթերը», այնուհանդերձ, իշխանությունը նրանց հետ է քաշում «Բարգավաճից», ինչպես Կարամելի Հարութին, Բռլյանտի Արշակին: Կախված զարգացումներից` ԲՀԿ-ում չեն բացառում, որ հնարավոր է հաջորդը լինի Շիշ Մելոն եւ այլք։
ՀՀԿ-ում ուշիուշով հետեւում են այդ «գործընթացներին»` մանավանդ Թոխմախի Մհերի որդու «զադնիից» հետո: Ի դեպ, խոսակցություններ կային, որ հնարավոր է ԲՀԿ ռեյտինգայինով առաջադրվի նաեւ երբեմնի ՀՀԿ-ական, «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը, սակայն ԲՀԿ-ում «հայտեր եւ փաստաթղթեր» այդ առնչությամբ չեն ստացել:
Ի դեպ, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթը, Հրազդանում մրցելու է Բարսեղ Բեգլարյանի փեսայի` օրերս գեներալ-մայորի կոչում ստացած ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա Սամվել Սանամյանի «հետ»: Իսկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, պաշտպանելու է ոչ թե բաջանաղին, այլ` ՀՀԿ ներկայացուցչին:
Թեեւ կողմերը հույս ունեն, որ ԲՀԿ եւ ՀՀԿ թեկնածուներն իրար չեն խանգարելու՝ աշխատելու են մարզի տարբեր հատվածներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

                                               

kotayk

Լրահոս