«Նիկոլ Փաշինյանը որքան էլ «զզվում» է որոշ նախկիններից, բայց նաև «գժվում» է ոմանց համար։ Մի կողմից՝ իրավապահների միջոցով թուրն առել-ընկել է ՀՀԿ-ական մի շարք գործարարների ետևից, երեկ էլ մեղադրանք առաջադրվեց Մհեր Սեդրակյանին՝ թաղապետի պաշտոնում չարաշահումների համար, մյուս կողմից՝ հերթական արտոնությունն է կազմակերպում Սամվել Ալեքսանյանի համար։
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունն արվում է իշխանության սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի համար, որպեսզի նրա տեքստիլի բիզնեսի հումքն ԱԱՀ-ով չհարկվի։ Իհարկե, չհարկվող ապրանքների շարքում տեղ են գտել նաև միջատներ՝ գիտահետազոտական նպատակներով, ինչպես նաև հնդկահավի կամ սագի բեղմնավորված ձվեր, սակայն մեզ վստահեցնում են, որ օրենքը «կարվում» է հատուկ Լֆիկի «հագով»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: