4 Դեկտեմբերի, 2019
  «Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։ «Միայն կողմ եմ»: Ինչո՞ւ։ «Որովհետեւ հայ եկեղեցու պատմությունը չի կարելի դիտարկել հայոց պատմությունից զատ, եւ եթե հայ եկեղեցու պատմությունը հանում են ու ներառում հայոց պատմության մեջ, լրիվ նորմալ է»:

Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ կետն է խախտվում այդ դեպքում, որովհետեւ այն ամրագրում է` Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ առաքելություն հոգեւոր-մշակութային կյանքում` հայ ինքնության հարցում։ Կա նաեւ 2007թ․ ընդունված օրենքը` Հայաստանի Հանրապետության եւ եկեղեցու հարաբերությունների մասին, ուր հոդված 8-ով գրված է` եկեղեցին կարող է մասնակցել Հայ առաքելական եկեղեցու պատմության բովանդակային` կրթական ծրագրերի մշակմանը։

Չկա օրենսդրություն, որը համընդհանուր կդարձներ Հայ առաքելական եկեղեցու դասավանդման առարկան։ Նաեւ կարծում եմ, որ այն պետք է դասավանդվի հայոց պատմության շրջանակներում»:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ընտրությունների ժամանակ «Իմ քայլն» այդ մասին չտեղեկացրեց, որովհետեւ ժողովուրդը նման մանդատ ձեզ չի տվել` հայոց լեզուն եւ հայոց պատմությունը բուհերի «ինքնավարությանը հանձնելու», եկեղեցու պատմությունը հանելու։

«Նախ` ցանկացած պետության համար պետությունն ու կրոնն անջատ են»: Բա ինչո՞ւ եք միացնում պատմությանը, չէ որ պատմությունը հայոց պետության մասին է։ «Ո՛չ, այդպես չէ, մենք մեր նախընտրական ծրագրում շեշտադրել ենք, թե ինչպիսին են մեր մոտեցումները՝ չի դասավանդվում նաեւ հայոց պետականության պատմությունը, չէ՞, ինչո՞ւ պետք է պետությունը ստորադասել առաքելական եկեղեցու պատմությանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս