11 Ապրիլի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը դեմ է որևէ աշխատանքի գնահատական տալուն, մանավանդ՝ կառավարության։ Բայց, կողքից նայելով կառավարության աշխատանքին, կարծում է, որ այս մեկուկես տարվա ընթացքում փոխվել է երկրի կառավարման կոնցեպտուալ մոտեցումը։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա, նրա խոսքով, իրենք արել են մաքսիմալը, ինչ կարող էին։

ՀՀԿ-ն այսօր մի ուժ է, որին 10 տարի է քննադատում են, և այդ քննադատությունը տարածվում է բոլոր ՀՀԿ-ականների վրա, այդ թվում Ձեր: Այսինքն պատրա՞ստ եք Ձեր թիմակիցների գործած մեղքերը Ձեզ վրա վերցնել և նրանց պատճառով արժանանալ քննադատության:

Ոչ մեկի մեղքն ու սխալն իմ վրա չեմ պատրաստվում վերցնել, ոչ էլ իրենց արած լավ քայլերն ինձ եմ ուզում վերագրել։ Այսինքն՝ ես ես եմ այդ պարագայում։ Հիմա ՀՀԿ-ում, երկրում, գյուղում, քաղաքում և այլն, միշտ լինում են լավ, վատ, միջակ եւ տարբեր արտոնություններով մարդիկ։ Կուսակցությունն ինքն էլ մի կառույց է, որտեղ կան տարբեր ձևի մարդիկ։ Ժողովուրդը բողոքում է… ի՞նչ ասեմ, մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը չբողոքի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

kotayk

Լրահոս