11 Մայիսի, 2018
  «Հրապարակ» թերթը գրում է․

Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ Սերժ Սարգսյանը լքել է Կոնդի «կառավարական դաչան» եւ բնակվում է զարմիկներից մեկի առանձնատանը։ Այս օրերին էլ նա նստում է իրեն սպասարկող ավտոմեքենայի հետնամասում, հանդիպումների գնում՝ առանց իր վրա ուշադրություն հրավիրելու։

Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստում քննարկման է ներկայացված 16 հարց (որոնցից երկուսը հանված են), սիմվոլիկ 13-րդ հարցը վերաբերում է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» չզեկուցվող հարցին, որով նախատեսված է պաշտոնաթող նախագահին բնակավայր հատկացնել։ Այլ մանրամասներ չկան փաստաթղթում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս