30 Հունվարի, 2020
«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի՞նչ չեք կիսում «Իմ քայլի» հետ՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Կիսելիք չունենք, պարզապես ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարը նաև խորհրդարանական այս մեծամասնությունն է, որը կատաղի դաժանությամբ մսխում է Փաշինյանի հանրային վստահությունը, և եթե իրենք ուզում են խորհրդարանը վերածել բալագանի, «ok», կտեսնենք` ով ում կպարտվի ու ով ում կհաղթի։ Եթե իրենց թվում է, որ մտնելով անձնական դաշտ՝ մենք հնարավոր է ընկրկենք ու անձնական դաշտում չենք կարող հակադարձել, ապա պիտի հիասթափեցնեմ իրենց․ թող վստահ լինեն՝ մենք արձագանքելու ենք ցավոտ` շա՜տ ցավոտ»:

Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իրենք էս գլխից ասում են, որ համաձայն չեն կիսանախագահական կառավարմանը, սակայն փոքրիկ պաուզայից հետո հավելում են` կա՛մ խորհրդարանական, կա՛մ ամբողջական նախագահական։
Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը, եթե քննարկումները «հանգեցնեն» լիարժեք նախագահականի, որտեղ նախագահը նաև կառավարության ղեկավարն է։ «Ես գրեթե վստահ եմ, որ կառավարման փոփոխություն չի լինելու, իրենց միակ նպատակը Սահմանադրական դատարանի ներկա կազմից ազատվելն է»:

Տեսակետ կա, որ պառլամենտը ևս կցրվի։ «Որևէ բան այլևս չեմ բացառում, մանավանդ որ այս պառլամենտն ունի «զրո» քաղաքական բովանդակություն»: Ասվում է` երբեք մի ասա «երբեք»․ բոլոր դեպքերում, դուք կհամագործակցե՞ք Արթուր Վանեցյանի հետ, եթե նոր վարչապետի թեկնածության հարց առաջանա։ «Ծառուկյանն այդ հարցին պատասխանել է` ո՛չ, մենք ինքնաբավ քաղաքական ուժ ենք, ունենք մեր օրակարգը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս