5 Նոյեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փորձագետ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմաբազան 2 անգամ հզորացնելու պայմանավորվածությանը, ասել էր՝ դա ընդամենը «ՀՀ ՊՆ-ի մակարդակով պայմանավորվածություն էր, մենք վախով սպասելու ենք՝ Փաշինյանը կաջակցի՞, թե՞ ոչ», քանզի նա ամեն րոպե կարող է որոշել և հանել ռազմաբազան։ Մենք հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ Կոլերովի ասածն իրակա՞ն է։

«Հայաստանյան քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը` ի դեմս կառավարության ղեկավարի. սա է մեր պատասխանը»: Սոցցանցերում տրվող հարցը տվեցինք նաև՝ կառավարության որոշմամբ Փաշինյանին հատկացվել էր թիվ 3 առաձնատունը, առանց նոր որոշման՝ նա տեղափոխվել է թիվ 6 մասնաշենք։ «Վարչապետն իր «լայվում» մանրակրկիտ խոսել է այդ հարցերի վերաբերյալ, իսկ եթե ինչ-որ հարցեր էլ կան, կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս