mnews

21 Նոյեմբերի, 2020
«Մինչ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններով փորձում է հանրության շրջանում դրական սպասումներ ձևավորել, հուսադրել, որ կառավարությունը հետևություններ է անում իրավիճակից, այսուհետ «գազան» աշխատելու է, հենց Փաշինյանի թիմում շարունակում են չհամակերպվել ներկա իրողության հետ և կարծում են, որ ստեղծված իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, միայն մի պայմանով, որ նրան պետք է փոխարինի իրենց թիմից որևէ մեկը։
 

Մեզ ասացին, որ արդեն մի քանի օր է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ և փորձում է կոնսենսուս ձևավորել իր թեկնածության շուրջ, ընկալելի դարձնել իր թեկնածությունը։

Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա այս օրերին Փաշինյանի բանագնացները զանգում են մեծ թվով մարդկանց՝ առաջարկում են բարձր պաշտոններ։ Բայց շատ քչերն են համաձայնում այս պահին պաշտոն ստանձնել՝ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու։ Իսկ այս ծանր իրավիճակում մեկ կամ մի քանի ամսով պաշտոն ստանձնելը ո՛չ պատվաբեր է, ո՛չ էլ հեռանկարային»,-գրում է թերթը:

kotayk

Լրահոս