10 Մարտի, 2017

«Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Կարինե Պողոսյանի փեսա Խաչիկ Հովհաննիսյանին անցած շաբաթ բերման էին ենթարկել ոստիկանություն։ Պաշտոնական բացատրությունն ավտոմեքենայի վրա չթույլատրվող «բոշ» ազդանշանային համակարգն է եղել։ ՃՈ 3 մեքենա շրջափակել են երիտասարդի մեքենան, իջել ու միանգամից սկսել են տեսանկարահանել։ Ապա արձանագրություն է կազմվել 100 հազար դրամ տուգանքի չափով։ Զարմանալի է, որ հենց նախընտրական շրջանում է անհանգստացրել Արգամ Աբրահամյանի ընկեր և ընտրական պրոցեսների ակտիվ դերակատար Խաչիկ Հովհաննիսյանի «դռռիկ սիգնալը», այնինչ նրա մեքենայի վրա դա եղել է շատ վաղուց, ավելին՝ նրա շրջապատից երդվում են, թե ազդանշանային համակարգի «կալակոլչիկները» վերջին շրջանում անջատված են եղել, քանզի Աբրահամյանի ողջ շրջապատը ձգել է գոտիները, ավելի զգուշավոր դարձել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

kotayk

Լրահոս