mnews

21 Մարտի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.«Ուրբաթ օրը Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ շրջայցի: Կլինիկայի աշխատակից Աստղիկ Թադևոսյանի բաժնում՝ համակարգչի վրա ռեկտորը փոշի է նկատել, մատով ցուցադրաբար մաքրել է համակարգչի էկրանը և տեղում կարգադրել հեռացնել նրան աշխատանքից:

Մուրադյանին մի կերպ են հանգստացրել՝ տեղեկացնելով, որ տիկնոջ որդիներից մեկը ծառայում է Արցախի բանակում, իսկ մյուսն ապրիլյան պատերազմի մասնակիցներից է:

Համալսարանում ծանր են տանում, որ ռեկտորը մի կողմից աջակցում է վիրավոր զինվորներին, անգամ վերջերս նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Թերլեմեզյանի ուսանողները բացիկներ են ձևավորում և վաճառքից ստացած հասույթը տրամադրում են զինվորների բուժմանը, մյուս կողմից չնչին առիթով վիրավորել է և պատրաստվում է ազատել զինվորի մորը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս