mnews

30 Մարտի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Այլընտրանքային»-փակ քարոզարշավ իրականացնող Սերժ Սարգսյանը եւս նախընտրել է ամենավերջում լինել Արարատի մարզում, որտեղ իր «սեւ գործն» է անում Աբրահամյանների կլանը:

Արարատից նա վերադարձել է բավականին ուշ, չնայած մարզի ակտիվի հետ հանդիպումը տեւել է ընդամենը կես ժամ, որտեղ եւս մեկ անգամ պահանջել է բոլորից «ընտրությունների ժամանակ խախտումները բացառել, դրանք պետք է լինեն շատ օրինակելի, իր այցի միակ նպատակը դա տեղ հասցնելն է»:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ պրոարգամիչական գյուղապետերը: Որեւէ հարց հանդիպման ժամանակ չի հնչել գյուղապետերի կողմից, հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկառմեկ հանդիպել է նրանց հետ` բացատրելով, թե Արարատի որ վտակներում հատկապես եւ ինչպես պետք է ձմեռեն խեցգետինները:

Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը Մալթայից կվերադառնա` վաղը մասնակցելու վերջին փակ հանդիպմանը Մարզահամերգայինում` ՀՀԿ բոմոնդի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացանք` ՀՀԿ «գրանդիոզ» եզրափակիչ հավաք-միջոցառումը «Դինամո»-ի միջոցառման պես կլինի. փակ` լրագրողների համար: ՀՀԿ-ականները կասեն-կխոսեն-կուրախանան-կնկարեն-կբաժանեն այն ամենը, ինչն իրենց փիառի առումով օգտակար կհամարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս