4 Հոկտեմբերի, 2019
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական աշխատանքների արդյունքում և կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզում անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Այսօր նա տեղափոխվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Մկրտչյանը խոստովանել է, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում այդ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիների նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ նրա եղբայրը Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետն է:

kotayk

Լրահոս