18 Փետրվարի, 2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Աբովյան քաղաքում սիրիահայ, 30-ամյա Նժդեհ Բերբերյանին ազատությունից ապօրինաբար զրկելու և սպանության սպառնալիքի տակ առևանգելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ա. Օսկանյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տղան է, իսկ Հ. Սերադարյանը՝ Վ. Օսկանյանի աներձագի տղան։

kotayk

Լրահոս