mnews

30 Սեպտեմբերի, 2019

Նախնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 300 ընտրողից 196-ը։

Մյուս թեկնածուի՝ Արմեն Հովսեփյանի օգտին քվեարկել է 86 ընտրող։

Նշենք, որ Հայկ Ասատրյանը համայնքի ղեկավար է 2011 թվականից սկսած, իսկ մինչ այդ նա եղել է անհատ ձեռներեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

kotayk

Լրահոս