18 Հունվարի, 2019

Քար լռություն: Երկրորդը՝ օտարալեզու մի արտահայտությամբ պետպատվերի շրջանակներում տպագրվող գրքի մրցույթն էր, որտեղ ընդգծված էր նույն ձեռագիրը, երրորդը՝ աջակցություն ոչ պետական մամուլին, որի արդյունքները պիտի ամփոփվեին նոյեմբեր ամսին, արդյունքների մասին տեղեկացնեին նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով եւ մրցութային հանձնաժողովի անդամների ցանկը տեղադրեին դարձյալ կայքում: Այս բոլոր պայմաններից ոչ մեկը չի կատարվել: Առայսօր ո՛չ հաղթող լրատվամիջոցների ցանկը կա կայքում, ո՛չ էլ հանձնաժողովի անդամների ցուցակը: Միայն երեք օր առաջ, բազում ահազանգերից հետո, էլեկտրոնային հասցեիս նախարարության գրականության հանրահռչակման բաժնից ուղարկվեց մի լղոզված գրություն՝ բարձր ենք գնահատում Ձեր ձեռքբերումները եւ գործունեությունը գրական-մշակութային կյանքում, տեղեկացնում ենք, որ, ցավոք, մասնագիտական հանձնաժողովի ընդհանուր գնահատականի արդյունքում չհաջողվեց Ձեզ եւս ներգրավել ծրագրով աջակցություն ստացողների ցանկում:

Ենթադրենք՝ մեր լրատվամիջոցը (ոչ թե ես, ինչպես գրված է Ձեր նամակում) չի համապատասխանել մասնագիտական հանձնաժողովի սահմանած չափանիշներին, ինչո՞ւ է նախարարությունը կամ համապատասխան բաժինը հանդես բերում «կոլխոզի» հաշվապահի կամ տնտեսագետի մտածողություն, վախենո՞ւմ եք հանձնաժողովի կազմը հրապարակելուց, վախենո՞ւմ եք աջակցություն ստացած լրատվամիջոցների ցանկը հրապարակելուց կամ ինչո՞ւ եք խախտել ժամկետները:

Իհարկե, նման աշխատաոճ որդեգրած նախարարությունը պիտի փակվի կամ հիմնովին վերափոխվի, իհարկե, նման ձեւով նախարարություն ղեկավարած անձը չի կարող ԱԺ-ում այլ կերպ աշխատել, իհարկե, ԱԺ-ն զերծ չէ մակունցներից, որոնք օր օրի նսեմացնում են հեղափոխության արժեքները, բնականաբար, հեղինակազրկում նաեւ Նիկոլ Փաշինյանին ու հուսախաբ անում հարյուր հազարավորներիս:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արագածոտնի մարզային «Դարձ» գրական-մշակութային թերթի խմբագիր

kotayk

Լրահոս