16 Մարտի, 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սոցցանցի իր էջում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, գրել է.

«Մարդը ինչքան լկտի պետք է լինի, որ կեղծած լինելով 1995թ. խորհրդարանական և 1996թ. նախագահական ընտրությունները, ամենավերջին վախկոտի նման 1998թ. մի հատ «փըխկ»-ից փախչի պատասխանատվությունից, 2013թ. նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ հայտարարի, որ ինքը արդեն 68 տարեկան է, և, ընդհանրապես, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինը ունենա երկրում արձանագրված բոլոր բացասական իրողություններում, ու, երբ նկատվում են քաղաքական կայունությանը միտված դրսևորումներ, ցինիկաբար հանդես գա նման առաջարկությամբ:

Հ.Գ. Խոսքս վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա վերջին մտքերին` քաղաքական ճգնաժամի «հաղթահարելուն միտված»:

kotayk

Լրահոս