26 Նոյեմբերի, 2018
 ՀՀԿ-ն կարևորում է, որ ընտրարշավը լինի մաքսիմալ քաղաքական, մաքսիմալ ոլորտային, այսօր կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր ծրագիրը մի դիտարկեք առանձին փաստաթուղթ. ծրագրի բաղկացուցիչ մաս է կազմում ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարությունը», – ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց՝ այսօր ՀՀ քաղաքացին պետք է մտահոգ լինի Արցախի անվտանգությամբ, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, աշխատանքը կորցնելու վտանգով:

«Ինչո՞ւ ընտրել մեզ, որովհետև մենք ունենք պատմություն, գիտելիք, փորձ: Մենք գիտենք ու ընդունել ենք մեր սխալները, որովհետև մենք պատրաստ ենք ծառայել մեր հայրենիքին», – ասաց Արմեն Աշոտյանը:

 

 

kotayk

Լրահոս