28 Փետրվարի, 2017

Մենք շաբաթներ առաջ գրել ենք, որ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Քանաքեռ Զեյթուն, Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Միհրան Պողոսյանը կատաղի ընտրապայքար է մղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի դեմ, սակայն մեր տեղեկություններով նա խորհրդարան անցնելու ցանկություն չունի, նեղ շրջապատում հայտարարել է, որ ընտրություններից հետո այլ պաշտոնի է անցնելու:

Գրել էինք , որ Պողոսյանը Գագիկ Բեգլարյանի «քիփն» է եւ խորհրդարանի ընտրությունները երկուսով իբրեւ նախերգանք են դիտարկում քաղաքապետի ընտրություններին, որը տեղի կունենա այս տարվա մայիսին։

Պարզվում է Գագիկ Բեգլարյանը դեռեւս հույս ունի, որ կստանա իր երազած պաշտոնը, թեպետ Սերժ Սարգսյանից հստակ խոստում չի ստացել եւ առանձնապես նախանձելի վիճակում չէ, ինչ որ պահից փորձ էր անում խաղեր տալ, բայց ճանապարհի կեսից կանգ է առել ու այս ընտրություններին էլ նա եւ Միհրան Պողոսյանը փորձելու են ապացուցել, որ Երեւանի «տերն» իրենք են։ Մեր տեղեկություններով Միհրան Պողոսյանն էլ հավակնում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնին։

Hayeli.am

kotayk

Լրահոս