11 Հունվարի, 2021

Նիկոլը 2.5 տարի նախապատրաստում էր մեր պարտությունը: Բոլոր ոլորտներում` ռազմական, քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական, նա հետեւողականորեն, մանրակրկիտ, եռանդով եւ հատուկ ցինիզմով նախապատրաստում էր մեր ձախողումը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Հետադարձ հայացք գցելով դիվանագիտական ​​եւ տեղեկատվական բաղադրիչների վրա` սարսափելի իրողության ենք բախվում: Նիկոլը, ով հայտարարում էր «Նոր Հայաստանի» մասին, իրականում նոր Ադրբեջանի «կառուցողը» դարձավ: Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» բղավոցից, 2020-ի հուլիսին տավուշյան սրացումից առաջ աշխարհն Ադրբեջանին որպես հավերժական ագրեսոր էր ընկալում: Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, դրա պարբերական սպառնալիքները եւ մկանների անդադար խաղը կասկած չէին հարուցում ոչ միջնորդների, ոչ էլ միջազգային դերակատարների շրջանում առ այն, որ ղարաբաղյան գործընթացում ագրեսոր երկիրը եւ բանակցություններում ապակառուցողական կողմը հենց Ադրբեջանը:

Նիկոլը պետք է դա փոխեր: Միտումնավոր նվաստացնելով Մինսկի խմբին` ուժի չկիրառման երաշխավորին, նվազեցնելով դրա դերը կարգավորման գործընթացում` նա հայտարարեց բանակցությունները նոր դիրքերից սկսելու մասին եւ սկսեց ուղիղ կերպով հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ` շրջանցելով միջնորդներին: Տեղական նշանակության մարտեր սանձազերծելով Տավուշում` նա օրինականացրեց հակահայկական ադրբեջանա-թուրքական տանդեմի ստեղծումը: Տեսնելով ակնհայտ նախապատրաստությունները պատերազմին, ոչ երկիմաստ նախազգուշացումներ ստանալով ՀԱՊԿ-ից` նա զբաղված էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակների պլանավորմամբ Եվրոպայի առաջնությունում 2050 թվականին:

Ընդհարվելով պատմական դաշնակիցների հետ եւ նորերին չգտնելով, թուլացնելով բանակը եւ ատելություն սերմանելով հասարակության մեջ` Նիկոլը Հայաստանը 2.5 տարվա ընթացքում Ադրբեջանի ամենահարմար թշնամու, կանխորոշված ​​պարտությամբ երկրի վերածեց:

Խայտառակ ստերը պատերազմի ընթացքում, Աննա Հակոբյանի միջամտությունը զորքերի ղեկավարման պռոցեսին, ձախողված մոբիլիզացումը, մի շարք սխալ ռազմական որոշումներ, որոնց գագաթնակետը դարձավ Շուշիի հանձնումը, զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների եւ գերիների թաքցվող թվերը` սրանք են մեր հերոսի գործողությունները Գերագույն գլխավոր հրամանատարի դերում:

Արդեն 2 ամիս է, ինչ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել, բայց մեր նահանջը չի կասեցվում: Մենք ամեն օր ինչ-որ բան ենք կորցնում եւ ինչ-որ բան հանձնում: Ադրբեջանի լպիրշ հռետորաբանությանը գոնե ինչ-որ հոդաբաշխ պատասխանի բացակայությունը մայն բանի երաշխիքն է, որ այդ գործընթացի չի կասեցվի:

Ադրբեջանն արդյոք դադարե՞լ է ագրեսոր երկիր լինել: Դե իհարկե՝ ոչ: Տեղի ունեցածի մեջ Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչության պատասխանատվության հարցն արդյոք դո՞ւրս է գալիս: Դե իհարկե՝ ոչ: Միջազգային գործընկերների արձագանքը տեղի ունեցածին կարելի՞ է արդյոք համարժեք համարել՝ անգամ հաշվի առնելով Նիկոլի անգործունակությունը: Դե իհարկե՝ ոչ: Կարելի՞ է արդյոք համակերպվել այսպիսի դասավորության հետ: Դե իհարկե՝ ոչ:

Իսկ Նիկոլը… Նիկոլն արժանի է Ադրբեջանի քառակի հերոսի կոչմանը՝ հայկական բանակի քայքայման, ադրբեջանական դիվանագիտության նվաճումների, տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, երրորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին նշանակալի ծառայություններ մատուցելու համար:

Ամենասարսափելին այն է, որ նա պատրաստ է եւ լի է վճռականությամբ դառնալու Ադրբեջանի հնգակի հերոս. այս անգամ ՀՀ տարածքները փոշիացնելու եւ պանթյուրքական ​​միջանցք ստեղծելու համար: Եվ միայն մեզանից է կախված, թե արդյոք նա կկարողանա՞ հաջորդ ադրբեջանական պարգեւը կախել կրծքին»,- գրել է Մինասյանը:

kotayk

Լրահոս