15 Մարտի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ հրաժեշտ տվեց քաղաքականությանը՝ լրագրողներին հայտնելով, թե «գնում եմ, դուք ինձանից պրծաք, ես ձեզանից», տպավորություն կար, թե նա ընդհանրապես դուրս է գալիս քաղաքականությունից: Այս հայտարարությունից հետո համայնքում ինչ-որ մարդիկ, թաղային հեղինակություններ փորձում էին իրենց ունեցած ռեսուրսներով ծառայել ՀՀԿ-ին՝ այդպիսով լրացնելով «բաց մնացած տեղը»:

Սակայն իրականում Մհեր Սեդրակյանն իր ունեցած ռեսուրսներն ու ազդեցությունը շարունակեց օգտագործել քաղաքական նպատակներով: Նա իր փեսայի՝ Արման Մադաթյանի միջոցով շարունակում է ակտիվ աշխատել ՀՀԿ-ի օգտին:

Նշենք, որ Արման Մադաթյանը ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին է, Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, միջազգային իրավունքի մասնագետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արման Մադաթյանն իր շուրջ է հավաքել համայնքի ակտիվին եւ ինքնամոռաց զբաղվում է ՀՀԿ-ի քարոզչությամբ: Ու երբեմն այնպիսի կոշտ քայլերի է դիմում, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս