29 Օգոստոսի, 2018

Ոռոգման սեզոնը վաղուց սկսվել է, սակայն Հայաստանում որոշ գյուղեր, առհասարակ զրկված են ոռոգման ջրից, մեծ մասն էլ ամռանը պարբերաբար խնդիրներ է ունենում ընդհատումներով տրվող ոռոգման ջրի պատճառով: Օրերով ջրի երես չտեսած բույսն ու պտուղը տաք եղանակին չեն դիմանում: Նրեկցիները բողոքում են, որ այգիները ոռոգելու համար ջուր չեն տալիս՝ ասելով, որ մինչեւ փող չտանք, ջուր չեն տա. «Ջուր չկա, որ ջրենք: Ջրի պակասությունից պտուղը չի մեծանում: Եթե ամեն տարի ասեն՝ մշակեք ու ջուր չտան, գյուղում մարդիկ էլ հող չեն մշակի: Մշակենք՝ ի՞նչ անենք: Իզուր պետք է փող դնենք ու մոտը շվարած կանգնենք: Ջուր չեն տալիս, մենք հողից ստացած եկամտի միջոցով ենք ապրում: Բերքը հասել է, հիմա պետք է ջրենք, որ քաղենք, սաղ չորացավ»,- բողոքում են բնակիչները:

Գյուղացիները սրտնեղում են․ ոչ միայն բանջարեղենը, այլ նաև ծառերն են նույն ճակատագրին արժանանում: Խնդրի շուրջ իրականանացվեց բնակիչների և «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրեն Մարտիկ Առաքելյանի հետ, ով էլ իր հերթին ասաց, որ պաշտոնը ստանձնել է գրեթե երկու շաբաթ առաջ և դեռ լիարժեքորեն չի պատկերացնում ոլորտում տիրող ծառացած խնդիրներին, բայց կվերանայի բնակիչների կողմից բարձրացրած հարցերը և կփորձի համապատասխան լուծումներ տալ:

kotayk

Լրահոս