mnews

17 Դեկտեմբերի, 2020

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ևս ընդդիմադիրները երթ արեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և չնայած անձրևոտ ու ցուրտ եղանակին, բավականին մարդ էր մասնակցում։

Ֆրանսիայի հրապարակում հանդես գալով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա երեքշաբթին «պետք է լինի այս շարժման ամենավճռական օրը», այդ օրվանից սկսում են գործադուլ-դասադուլներ։

Իսկ մինչ այդ երթերը շարունակվելու են, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 19-ին էլ մեծ հանրահավաք է կայանալու Ազատության հրապարակում։ Այդ օրը նաև իշխանություններն են որոշել երթ անել՝ դեպի Եռաբլուր, սակայն զոհվածների հարազատները որոշել են թույլ չտալ վարչապետին բարձրանալ զոհվածների գերեզմանների մոտ։

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի երթին, նրա բացակայության համար հարգելի պատճառ կա՝ հոր մահը»:

Մանրամասները` թերթի համարում:

kotayk

Լրահոս