30 Սեպտեմբերի, 2019
Top-news.am-ը գրում է․ «Ձերբակալվել է ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը, փաստաբանների պնդմամբ անհեթեթ մեղադրանքով: Դատավորի կողքից քայլելու եւ նրան հարցեր տալու համար կալանավորվել են երկու երիտասարդ՝ Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Մի քանի օր առաջ ինքնասպանություն գործեց ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանը:

Սա վերջին մի քանի օրվա հայաստանյան իրադարձություններն են: Չմոռանանք նաեւ այն կնոջը, որին կալանավորեցին մի քանի օր առաջ, եւ իահրկե այն, որ հակառակ առողջ տրամաբանությանը, օրենքներին, ՍԴ որոշմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնաց կալանքի տակ:

Եթե սա է «նոր» Հայաստանը, ապա պետք է ամիսներ առաջ փողոց դուրս եկած եւ փոփոխություններ պահանջող մարդկանց հարցնել՝ սա՞ էր ձեր պահանջը, այսպիսի՞ Հայաստան էիք ուզում:

Սա Իոսիֆ Ստալինի եւ Լավրենտի Բերիայի երկիրն է եւ ոչ հրապարակ դուրս եկած ժողովրդի պահանջը: Իհարկե, հաստատ կգտնվեն մարդիկ, որոնց դիպուկ անվանում են զոմբի, որոնք կասեն, թե այնուամենայնիվ Քոչարյանը պետք է բանտում մնա, բայց հենվել այս զանգվածի վրա եւ Հայաստանում վերականգնել ստալինյան ժամանակներն ու բերիական բարքերը, կարծում ենք, մեղմ ասած, սխալ է:

Մի նախկին երիտասարդ էլ կա, որին թվում է, թե ինքը դատախազության խոսնակն է եւ ֆեյսբուքյան գրառումներով անդադար պահանջում է ձերբակալել, կալանավորել նաեւ սրան, նրան, մյուսին: Մի՞թե պետությունը կարող է զարգանալ, եթե բավարարվեն նման չկայացածների եւ բարդույթավորվածների պահանջները:

Նիկոլ Փաշինյանը որոշել է վախի եւ սարսափի մթնոլորտ ստեղծել եւ կառավարել երկար, շատ երկար, ավելի երկար քան նույնիսկ Ստալինը: Իհարկե, չի կարող, բայց այս ձգտումը ծանր հարված է հասցնելու մեր հասարակությանն ու մեր պետությանը:

kotayk

Լրահոս