27 Նոյեմբերի, 2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 27-ին,  որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
 

«Էդուարդ Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա), օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետոթյան վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-նշվում է որոշման մեջ։

kotayk

Լրահոս