16 Հուլիսի, 2021

Ռուսական «Կոմերսանտ»-ը ևս անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության՝ վերջին օրերի զարգացումներին և երկրների առաջնորդների հայտարարություններին: Մեջբերելով Ալիևի վերջին հայտարարությունը՝ Սևանի, Երևանի ու Սյունիքի իբր ադրբեջանական լինելու մասին, լրատվամիջոցը հիշեցրել է նախօրեին Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը օրակարգում նախատեսված չէր, բայց, ըստ էության, անհրաժեշտ էր: Այս մասին գրում է Armtimes.com կայքը:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի Կառավարության նիստում խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո հանդես եկավ իր առաջին ընդարձակ ելույթով:

«Նա փորձեց բառացիորեն նշել այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվել է երկիրը վերջին վեց ամիսների ընթացքում: Բացի այդ, պարոն Փաշինյանը հստակ ընդունեց Բաքվի մարտահրավերը՝ մտնելով «բառերի պատերազմի» մեջ:

Ըստ հոդվածի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներին վերաբերող բոլոր հարցերին և վստահեցրեց ընտրողներին, որ ազգային շահերի դավաճանության մասին խոսք չի լինի:

Ըստ ամենայնի՝ նման ելույթի խթանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն էին, որը կրկին անվանեց Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանա լիճը, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզը Ադրբեջանի պատմական տարածքներ և խոստացավ, որ վաղ թե ուշ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ: Նման հռետորաբանությունը նորություն չէ, բայց այն միշտ առաջանում է հենց այն ժամանակ, երբ կողմերը մտադիր են բառերով վիրավորել միմյանց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

kotayk

Լրահոս