18 Սեպտեմբերի, 2020
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը պարային տարօրինակ շարժումներ է անում մի քանի երիտասարդների հետ: Տեսանյութում երևում է նաև հայտնի կապտամազ աղջիկը՝ Ասյա Խաչատրյանը:

Սամսոնյանը տեսանյութին կից գրել է.

«Հայաստան. երկիր որտեղ վարչապետի որդին նման անհասկանալի պայմաններում և հանգամանքներում ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում: Իսկ վերջում երևում է արդեն հայտնի Ասյա Խաչատրյանը, դրանից առաջ էլ սպիտակ խալաթով մարդիկ և վարչապետի որդի Աշոտը:

Էսքանից հետո հայր Փաշինյանը լրիվ «հիմքերն ունի» քննարկելու այլ գործիչների անձնական կյանքը: Վայելեք կառավարական ընտանիքի բարքերը:

Հ.Գ. Տեսանյութը Antifake-ի աղբյուրներինն է, իսկ կոնկրետ էս մասով հարցում ենք անելու կառավարությանը: Antifake.am-ի աղբյուրների փոխանցած տեսանյութն իմ էջում եմ առաջինը դնում և հայցում եմ խմբագրության ներողամտությունը»:

kotayk

Լրահոս