1 Օգոստոսի, 2021

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննիչների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երբ Range Rover-ի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, այն վարելիս է եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Արմեն Վիրաբյանը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները, ով նույնպես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ է: Նա 31-ամյա Սարգիս Գ.-ն է:

Range Rover-ի վրա էլ հայտնմաբերվել է 5 կրակոցի հետք, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սարգիս Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Վիրաբյանը Հանրապետությունում հայտնի ընկերությունների մեկի սեփականատերերից մեկն է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

kotayk

Լրահոս