17 Դեկտեմբերի, 2020

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն անդրադարձավ հետպատերազմական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: «Այս իրավիճակը նման է այն բանին, որ F-1 պաշտպանողական նռնակի օղակը հանում ես, և 4 րոպե հետո պետք է պայթի, 4-րդ վայրկյանին բերեցին տվեցին այս իշխանությանը, երբ նախորդ իշխանությունները կարող էին այդ օղակը հետ դնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց մարզպետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Մարզպետը հիշեցրեց՝ վարչապետն իր երեկվա հարցազրույցում ասել է, որ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, բայց ոչ մեղքը: «Եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ նախորդ իշխանության ժամանակ Արցախը բանակցություններից դուրս է մղվել: 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները լավ հիշում եք: Հիշում եք նաև 2011 թվականի Կազանյան սկզբունքները, Սերժ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է այդ 7 շրջանները վերադարձնել, պարզապես վերջին պահին Ալիևը չհամաձայնվեց»,- ասաց Խաչատրյանը:

 

kotayk

Լրահոս