21 Մայիսի, 2021

Այսօր՝ մայիսի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասի հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 13։20-ի սահմաններում Արտաշիսյան 51/17 հասցեի շենքի դիմաց բախվել են Porsche, Kia Sorento, Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Porsche-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս