22 Մայիսի, 2019
Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արսեն Վարդանյանը իր վարած BMW մակնիշի 75 ՍP 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում։ Այս մասին հաղորդում էshamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրին:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Վարդանյանն ու ուղևոր Լևոն Ֆիդանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Մահացած Ա. Վարդանյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։ 

kotayk

Լրահոս