17 Հուլիսի, 2021
Սյունիքի մարզում, այսօր, հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

kotayk

Լրահոս