17 Օգոստոսի, 2020

Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Մռու»-ում՝ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանմանը հարող տարածքի ավտոկայանատեղիում տարին տասներկու ամիս եռուզեռ է: Այստեղ կայանելու համար վարորդները 400-ական դրամ են վճարում, ինչի համար ընդունված չէ նրանց ՀԴՄ կտրոն տրամադրել: Ի դեպ, վարորդները 400 դրամ վճարում են մինչև ժամը հինգը, հինգից հետո արդեն, այլ ստավկա է գործում՝ 1000 դրամ: Թե ինչու են հարկային մարմինները աչք փակում այս երևույթի վրա, դժվար է ասել, բայց մեր տեղեկություններով՝ սա իր բացատրությունն ունի:

Ճշտեցինք, որ ավտոկայանատեղին պատկանում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետին՝ Արշակ Հակոբյանին, սակայն այն գրանցված է վերջինիս եղբոր Կարեն Հակոբյանի անունով:

Հիշեցնենք, որ վերջինիս անունը կապվում էր Էրեբունու աղմկահարույց ծեծկռտուքի հետ: Նա մեկ ամսով կալանավորվել էր, ապա՝ գրավի դիմաց ազատ արձակվել:

Փաստորեն, թավշյա իշխանությունների օրոք Արշակի գործերը ավելի են լավացել: Նա շարունակում է նույն ոճով աշխատել և ստվերային գումարների ձեռք բերման հարցում առաջիններից մեկը համարվել:

Իսկ հարկային մարմինները ոչ տեսնում են, ոչ՝ լսում:

Քրիստինե Ավագյան

Mnews.am

kotayk

Լրահոս