14 Մայիսի, 2020
ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ եւ ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ առերեսումը: Հիշեցնենք, որ Ն. Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, թե իբր Ա. Ալեքսանյանը հեծանիվով վրաերթի փորձ է կատարել իր նկատմամբ, որից հետո Ա. Ալեքսանյանին բերման էին ենթարկել:

Առերեսումից հետո՝ իշխող խմբակցության պատգամավորին քննչական կոմիտեի դիմաց դիվարեցին ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամները եւ ամոթանքների ներքո ճանապարհեցին նրան: Ուշագրավ էր այն, որ պատգամավորին ուղեկցում էին ոստիկանական ուժերի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրեց «ԿԱՄՔ» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ Ա. Ալեքսանյանի փաստաբանական խումբը բողոքարկել է դատախազի ձերբակալության վճիռը. «Բացարձակապես անհիմն է այդ վճիռը եւ քիչ անց ԿենտրոնեւՆորք-Մարաշվարչականշրջաններիընդհանուրիրավասության դատարանում պետք է լսվի Ալեքսանյանի ձերբակալության վճռի բողոքարկման հարցը: Մենք, ամեն դեպքում, հույս ենք փայփայում, որ դատավորները խոհեմ կգտնվեն, տրամաբանական որոշում կկայացնեն եւ ազատ կարձակեն Արթուր Ալեքսանյանին, որովհետեւ նա բացարձակապես հանցագործություն չի գործել եւ ոչ մեկին չի վնասել»:

Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ Ազգային ժողովում մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը ուշ երեկոյան, բոլորի համար անակնկալ կերպով խորհրդարանում օրակարգ մտցվեց եւ վավերացվեց դեռեւս 2010 թվականին ստորագրված Լանզարոտի կոնվենցիան: Երեխաներին այլասերության դրդող այս կոնվենցիայի դեմ ԿԱՄՔ-ականները նախաձեռնել են ակցիաներ Ազգային ժողովի մուտքի, ինչպես նաեւ նախագահականի դիմաց:

Աղբյուրը՝ iravunk.am

kotayk

Լրահոս