23 Օգոստոսի, 2017

ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո անվամբ հայտնի) շուրջ վերջին օրերին կապվող միջադեպի մասին ոստիկանությունը չնայած ահազանգ չի ստացել, բայց, այնուամենայնիվ, միջադեպի վերաբերյալ հրապարակումները ստուգվում են:

Tert.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այդ հարցի վերաբերյալ հանձնարարական է տվել:

«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ուսումնասիրել և ստուգել նշված միջադեպի վերաբերյալ հրապարակումները»,-հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել, որ քրեական աշխարհում հայտնի մի քանի անձինք այցելել են Մելիք Մանուկյանի աշխատավայր և ինչ-որ հումք ընդունելու վերաբերյալ առաջարկ արել: Պատգամավորը մերժել է առաջարկը, ինչից հետո վիճաբանություն է սկսվել:

Վիճաբանության ժամանակ, որտեղ ներկա է եղել «օրենքով գող», վերջինս սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին:

 

kotayk

Լրահոս