10 Հուլիսի, 2021

«Հրապարակ»-ը գրում է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: 1.5 ժամ տևած քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ ավարտվել է արդեն մի քանի օր տեւողությամբ նիստը, որի ժամանակ որոշումներ են կայացրել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ կապված։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Քաղպայմանագիրը որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Ալեն Սիմոնյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, իսկ քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։

Ինչպես տեսնում ենք, գենդերային հավասարությունը չի պահպանվել՝ այս անգամ կին փոխնախագահ չի լինի»։

kotayk

Լրահոս