20 Օգոստոսի, 2020

«Իմ քայլը» հիմնադրամին շարունակում են նվիրատվություններ անել ինչպես անհատներ, այնպես էլ տարբեր ընկերություններ, հիմնադրամներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2020 թվականի ընթացքում հիմնադրամին առավել մեծ նվիրատվություններ արած անձանց և ընկերությունների 20-յակը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց՝ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար, ներկայում փոխվարչապետ, պարետ  Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցությամբ ստեղծվեց  «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը, որը, ըստ Տիգրան Ավինյանի, պետք է նպաստեր կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը:

Եվ ահա այս հիմնադրամը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է 1,000,000 ԱՄՆ դոլար՝ զբաղեցնելով նվիրատուների առաջին հորիզոնականը:

հաջորդիվ՝

2) Անանուն, (նպատակային՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգում) 500,000$

3) Անանուն 200,000,000$

4) Ջորջ Բաղումյան 400,000$

5) Անանուն 300,000$

6) Ջորջ Բաղումյան 200,000$

7) Արա Աբրահամյան 200,000$

8) «Արմենիան ֆյուչր» բարեգործական հիմնադրամ 48,350,000 դրամ

9)  Արա Աբրահամյան 100,000$

10) Անժել Հարությունյան 48,000,000 դրամ

11) «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամ 45,000,000 դրամ

12) «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամ 42,834,600 դրամ

13) Մոսկովյան գալա միջոցառման հասույթ 37,411,386 դրամ

14) «Երևանի սիթի» սուպերմարկետների ցանց («Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ») 34,500,000 դրամ

15) «Ամերիաբանկ» ՓԲԸ («Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ») 34,125,000 դրամ

16) «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ 33,600,000 դրամ

17) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ («Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ») 33,530,000 դրամ

18)  Անանուն 33,300,000 դրամ

19) «Ադամիում» ՍՊԸ («Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ») 30,000,000 դրամ

20)  «Ռոյալ-Արմենիա ՀՁ» ՍՊԸ 25,000,000 դրամ

2019 թվականին Սամվել Ալեքսանյանի Երևան Սիթին Իմ Քայլը հիմնադրամին էր նվիրաբերել 34,500,000 դրամ: Իսկ Ալեքս Հոլդինգը՝ 33,600,000 դրամ: Ինչ վերաբերվում է ցանկում առկա Ադամիում ՍՊԸ-ին, ապա նշենք, որ 2014-ին հարկային մարմինների ստուգումների արդյունքում պարզվել էր, որ այն չի ներկայացրել 36.1 մլն դրամի շահութահարկը:

Այդ մասին գրել էր Նիկոլ Փաշինյանին պատկանող կայքը:

kotayk

Լրահոս