30 Հոկտեմբերի, 2017
ArmLur.am-ը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր Մանուշակ մանկապարտեզ ներխուժած քաղաքացի Արգամ Հովիկյանը անձնական խնդիրների պատճառով է այդ քայլին դիմել:

Բանն այն է, որ նրա կինը նրան լքել է և տանից հեռացել: Բոլոր փորձերը՝ կնոջը գտնելու, ընտանեկան հարաբերությունները կարգավորելու, ձախողվել են: Արգամ Հովիկյանը կնոջ ապրելու վայրի մասին տեղեկություն չի ունեցել: Դրա համար էլ այսօր գնացել է մանկապարտեզ` այնտեղ կնոջը գտնելու հույսով: Ի

նչո՞ւ մանկարապտեզ, որովհետև Մանուշակ մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը Արգամ Հովիկյանի զոքանչն է: Ահա այսպես քաղաքացին դանակով զինված մտել է մանկապարտեզ: Սակայն կինը, Արգամ Հովիկյանի սպասումներին հակառակ, մանկապարտեզում չի եղել: Նա էլ պատանդ է վերցրել մանկապարտեզում եղած մարդկանց, այդ թվում և մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանին՝ պահանջելով նրանցից, որպեսզի բերեն կնոջը կամ ասեն, թե որտեղ է նա գտնվում:

Մանրամասները՝ այստեղ:

kotayk

Լրահոս