mnews

27 Օգոստոսի, 2019

ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով հրդեհի մակերեսը, խնդրի բարձրությունը, շենքին մոտենալու հնարավորությունները ԱԻՆ-ը շատ օպտիմալ ժամկետում հանգցրել է հրդեհը: Դիտարկմանը, որ Սամվել Ալեքսանյանը նշում է, թե ԱԻՆ-ը ուշ է մոտեցել դեպքի վայր, և, եթե ավելի շուտ մոտենար, վնասներն այսքան մեծ չէին լինի, Զարգարյանն ասաց.«Մարդու շենքը այրվում էր և ինքն այդ պահին մի փոքր այլ կերպ է վերաբերվում ժամանակին: Կա վիճակագրություն, որն անքննելի է: 19 րոպեում՝ Երևանի խցանումների պայմաններում, հրշեջները կարողացել են հասնել դեպքի վայր և միանգամից սկսել աշխատանքները»:

Զարգարյանը նշեց, որ գործի առնչությամբ նյութեր են պատրաստվում և ուղարկելվու են Դատախազություն: Էդմոն Զարգարյանը նշեց, որ ԱԻՆ աշխատակիցներից տուժածներ չկան.«Մի հոգու ինքնազգացողությունն է վատացել, բայց վերջինս տեղում բուժօգնություն է ստացել և նրա հետ ամեն բան կարգին է»:

Ամբողջությամբ՝ armdaily.am

kotayk

Լրահոս