mnews

31 Հունվարի, 2017

 

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ Աշտարակի նորընտիր քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որն Աշտարակի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց 27 տարեկանում, այս օրերին աշխատում է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Նրա մտահոգության առարկան առաջիկա խորհրդարանական ընտրություններն են: Նա հրահանգում է հավաքել այն մարդկանց անձնագրերը, որոնք ձայն են տալու ՀՀԿ-ին:

Ձայներ հավաքելու գործընթացում քաղաքապետի հետ մրցապայքարի մեջ է մտել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարելու է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը: Նշենք, որ շտաբը գտնվում է Աշտարակի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում, նախկին մարզպետն այն գեղեցիկ վերանորոգել է ու կահավորել:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին մարզպետը «մեսիջներ» է ուղարկում Թովմաս Շահվերդյանին՝ ասելով, որ վերջինս մեծերի խաղի մեջ չմտնի: Թովմաս Շահվերդյանը, սակայն, ուզում է իրենն առաջ տանել և ցույց տալ, որ Աշտարակում վերջին խոսքն իրեն է պատկանելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս