6 Փետրվարի, 2017

ՀՀ կառավարությունն առաջարկում է բարելավել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը: ԱԺ-ում քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն անբավարար է: Դրա պատճառը թե՛ կիրառման ոլորտում առկա խնդիրներ են, թե՛ իրավական մի շարք խնդիրներ: Դատապարտյալների զգալի մեծամասնության պահանջներից առաջինը պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ոչ պատշաճ կիրառությունն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ դատապարտյալը, որը պայմանական ազատվում է, պիտի անցնի եռաստիճան համակարգով, ստանալով դրական եզրակացություններ:

 

kotayk

Լրահոս