26 Մարտի, 2017

Պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը 2016 թվականին հայտարարագրել է 15 միլիոն 705,000 դրամ եկամուտ։ Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից։ Նախարարի դրամական միջոցները 2016-ին կազմել են 15 միլիոն ՀՀ դրամ, 90․000 ԱՄՆ դոլար եւ 2800 եվրո։ Վիգեն Սարգսյանի՝ 2016-ին ձեռք բերած եւ օտարած անշարժ եւ շարժական գույքի, ինչպես նաեւ փոխառությունների մասին տվյալներ չկան հայտարարագրում:

Կինը՝ Լուսինե Գալաջյանը 2016 թվականի հարկային տարվա վերջում 10 միլիոն 117,500 դրամով գնել է TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի ավտոմեքենա։ Այդ տարի նախարարի տիկնոջ եկամուտները ընդամենը 2 միլիոն են ավելի եղել մեքենայի ինքնարժեքից՝ ողջ տարին կազմելով 12 միլիոն 300,000 դրամ, իսկ դրամական միջոցները՝26․000 ԱՄՆ դոլար։
kotayk

Լրահոս