mnews

7 Օգոստոսի, 2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսեց խափանումներով աշխատել, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար։

/filemanager/uploads/xarabax_telekom_serer.jpg

Այս մասին գրում է Hetq.am-:

Ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։

Հետագայում պետք է պազվեր, որ ադրբեջանցիներին հաջողվել է խաթարել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջել նշված սերվերների պահուստային պատճենները։ Հավանաբար հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը։

Ադրբեջանցի հաքերների կողմից կապի օպերատորներին հասցրած վնասների, բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հնարավոր գաղտնալսումների և ենթադրյալ քրեական գործերի մասին տեղեկությունները ստուգելու նպատակով կայքը հարցումներ է ուղարկել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համապատասխան գերատեսչություններ։

Արցախի գլխավոր դատախազին հասցեագրված հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ինտերնետ-ապի և հեռախոսակապի խափանման հանցավոր պատճառների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կապի կառավարումն իր ձեռքը վերցնելու վերաբերյալ ընկերությունից և Արցախի պետական մարմիններից հաղորդումներ չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է հնարավոր գաղտնալսումներին, Արցախի դատախազությունը նշել է, որ ԱՀ իրավապահ մարմինների վարույթներում նմանատիպ գործեր չեն քննվում։

Առավլ մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս