mnews

29 Օգոստոսի, 2020

Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Ղազարյանի դստեր հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 300 հոգի, ինչը խախտում է, քանի որ պարետի համապատասխան որոշմամբ թույլատրվում է մինչև 40 հոգանոց խնջույքներ։

Պայմանավորված այս հանգամանքով էլ պարետատան աշխատակիցները ոստիկանության ուղեկցությամբ այցելել են «Դվին» համալիր։

Ներկաներից մեկը Irakanum.am-ին պատմել են, որ ռեստորանից դուրս են հրավիրվել բոլոր հյուրերը, սկսվել է իրարանցում։
Չի բացառվում, որ կասեցվի նաեւ «Դվինի» գործունեությունը։

Մեր տեղեկություններով քրեական հեղինակության դստեր հարսանիքին հրավիրված են եղել ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ովքեր ոստիկանների ներս մտնելուն պես արագ լքել են ռեստորանը։

Irakanum.am

kotayk

Լրահոս