11 Հուլիսի, 2020

ՀԱՅ (Հայոց Արարման Հավաք) հասարակական շարժման հիմնադիր անդամ Սուրեն Օքմինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է .

Այն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի աթոռը զբաղեցրածը Աստված և հետևաբար խիղճ չունի բոլորս հասկացել էինք շատ վաղուց, թե նրա իրական տերերն ովքեր են՝ դա էլ դժվար չէր կռահել։ Սակայն մի Երկրում, որտեղ Աստծո ներկայությունը ակնհայտ է յուրաքանչյուր, անգամ մի ակնթարթ Հայաստանում հայտնված օտարազգիի համար, մի ժողովրդի մեջ, ում Աստվածային առաքելության մասին արդեն խոսում է ողջ կառուցողական մարդկությունը, որ այդ ճիվաղը կփորձի բացահայտ ծաղրել մեր հազարամյա հավատամքը, մեր ամենադժոխային երազում չէինք կարող պատկերացնել:

Հարգելի՛ հայրենակիցներ, այս ամենի մեջ մեկ դրական կողմ կա. մեր հրաշալի երկրում սկսվեց դիմակազերծման հրաշալի գործընթաց, պարոնա՛յք, հանե՛ք դիմակները, հետևե՛ք ձեր նախարարի աննախադեպ օրինակին, բարեպաշտի անգամ դիմակը ձեր նմանների համար ծանրագույն բեռ է:

Իմ կարծիքով ժամամակն է իր հայտնի մականվան …… առաջին տառը փոխելու:

Մնացյալի մասին կխոսենք մենք մերոնցով, մեր առասպելական ժողովրդով՝ առանց Ձեր քստմնելի ներկայության…

kotayk

Լրահոս