10 Նոյեմբերի, 2020
«Սիրելի ժողովուրդ, վերադառնում եմ հանրապետության հրապարակից, ժողովուրդն, իրոք, խելագարված է, բայց հիմա շատ կարեւոր է կառավարել կրքերն ու չտրվել Նիկոլի սադրիչներին, զգուշացնում եմ՝ հատուկ կազմակերպված սադրանք է լինելու, որ հասցնեն բախումների, ինչպես կազմակերպել էր այս ամենը:
Իրավիճակն անելանելի չէ, պետք է պահանջել եղած քաղաքական ուժերից ԱԺ-ին պարտադրել Նիկոլին զրկել վարչապետությունից եւ հետ կանչել այդ անիծյալ փաստաթուղթը: Տեղեկացա նաեւ, որ արդեն քայլեր են արվում: Եղած քաղաքական ուժերը պարտավոր են փրկել իրավիճակը, իսկ մնացածը կհասկանանք հետո: Իսկ հիմա պետք է ժողովրդի ձեռքին պահել կառավարության եւ ԱԺ շենքերը մինչեւ առավոտ:Պայքարում ենք մինչեւ վերջ, չհուսալքվել, սա մեր հայրենիքն է, ո՛չ Նիկոլինը, ո՛չ էլ Պուտինինը», – գրում է Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մայրը՝ «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ:

kotayk

Լրահոս