11 Օգոստոսի, 2021

Ձեր 2018թ-ի հայտարարագրում նշված է, որ փոխառությամբ՝ պարտքով տվել եք 200 հազար դոլար և 90 միլիոն դոլար։ Ի՞նչ գումարներ են սրանք: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Արմեն Գևորգյանն էլ պատասխանեց, որ դա այն աշխատավարձն է, որը ստացել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման հիմնադրամում:

Անդրանիկ Քոչարյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ են հրապարակումները, որ Արմեն Գևորգյանի կինը Չեխիայում անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն ունի։

Արմեն Գևորգյանն էլ պատասխանեց.

«Կնոջս հետ կապված՝ այո, դա ճիշտ է։ 2016թ․-ին գրվել է այդ մասին և չի հերքվել»:

AuroraNews.am

kotayk

Լրահոս