30 Հունվարի, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով: Նախօրեին Անանյանի եւ խմբակցության հանդիպումը Անանյանից ազատվելու միջոցառումների շրջանակում էր, որտեղ պատգամավորները իրենց դժգոհություններն են ներկայացրել ՊԵԿ գործունեությունից: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է ՊԵԿ նախագահ նշանակել իր խորհրդական, «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանին: «Առաքելությունը» աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, բայց համարում է, որ համարժեք փոխհատուցում չի ստացել: Հնարավոր է, որ Անանյանը ՊԵԿ նախագահի լավագույն թեկնածուն չէր, բայց Առաքելյանը այդ կառույցը կարճ ժամանակում կհասցնի վախճանի, տնտեսվարողներին ազատելով հարկային կոչվող երեւույթից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս