31 Հուլիսի, 2020
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է  Hayeli.am կայքում առկա այն տեղեկատվությունը, թե ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը և նրա դատավոր եղբայրը թանկարժեք ավտոմեքենաներ են գնել իրենց կանանց համար:

«Սխալ է, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Վարդանյանների կանանց ավտոմեքենաները նվիրել է նրանց կրտսեր՝ երրորդ եղբայրը (լուսանկարներից մեկում հենց նա է՝ եղբայրների կանանց հետ), ով բնակվում է արտերկրում և աշխատում է Բրիտանական «Barclays Investment Bank»-ում և, ինչպես հասկանում եք, զարմանալի չէ,որ ունի նման անակնկալներ մատուցելու հնարավորություն (բրիտանական այդ բանկի աշխատակիցները տարեկան վաստակում են ավելի քան 100 հազար եվրո

Հորդորում ենք լրատվամիջոցին չտարածել ապատեղեկատվություն», – նշել է  զրուցակիցը:

facebook sharing button

twitter sharing button
pinterest sharing button
kotayk

Լրահոս