«Հիմա ինքն ինչ ուզում, անում է: Տեսնո՞ւմ եք, չէ՞, ձեռքին ինչ է: Երևի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքին վերցնեն, գլխին տան, որ հասկանա ինչ է: Էդ ո՞ւմ համար է նախատեսում:
Հիմա ամեն ինչ տեսանք, տեսանք պարտություն, տեսանք հազարավոր երիտասարդների մահ, տակն ի՞նչ է մնացել, տակը մնացել է մի հատ քաղաքացիական պատերազմ: Երեւի մնացել է էդ մեկը, դա էլ թող ցույց տա, որպեսզի ընդհանրապես մեր արժանապատվությունը կհասնի զրոյի:
Բայց մենք պատրաստ պետք է լինենք դրան դիմակայելու: Ես հանդիպումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մենք իր պողպատյա հեղափոխությանը պետք է դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքներիս էլ դագանակ ունենանք, որպեսզի ով որ մուրճը ձեռքին գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձեւ չկա, ի՞նչ անենք»,-ասաց նա: